Վրաստանում սպասվում է տաք և առանց տեղումների եղանակ

Նոյեմբերի 22-23-ը կրկին տաք և առանց տեղումների եղանակ է սպասվում։



Այս մասին տեղեկությունը տարածում է Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը։

Ըստ նրանց՝ օդի ջերմաստիճանը ցերեկը կբարձրանա մինչեւ +15, +20 արեւմտյան Վրաստանի ցածրադիր գոտիներում, իսկ արեւելյան Վրաստանի ցածրադիր գոտիներում՝ +12, +17։

Ինչ վերաբերում է մայրաքաղաքին, ապա Թբիլիսիում մինչև նոյեմբերի 24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google