«Տնտեսությունը շատ արագ է վերականգնվում». Վարչապետ

«Տնտեսությունը շատ արագ վերականգնվում է»,- այս մասին հայտարարել է

վարչապետը, Վրաստանի կառավարության նիստից առաջ։

Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով՝ 2022 թվականի հունվարին Վրաստանի ՀՆԱ-ի չափը պատմական մակարդակի վրա կլինի։

«Տնտեսական աճի տեմպերը շատ խոստումնալից են։ Տնտեսությունը վերականգնվում է շատ արագ տեմպերով։ 2022 թվականի հունվարին ամբողջ երկրի համախառն ներքին արդյունքը կկազմի 65 մլրդ լարի և սա կլինի պատմական առավելագույնը։ Դա մեկ շնչին կկազմի 5500 դոլար, ինչը նույնպես պատմական առավելագույնն է։

Հիշեցնենք, որ 9 ամսվա տնտեսական աճի տեմպը կազմում է 11%, ինչը աննախադեպ աճ է տարածաշրջանում և Եվրոպայում։ Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումների համաձայն՝ Վրաստանն առաջիկա 5 տարում կունենա ամենաբարձր տնտեսական աճը տարածաշրջանում և եվրոպական երկրներում»,- ասել է վարչապետը։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան


 

Print E-mail
FaceBook Twitter Google