Մառնեուլիի մունիցիպալիտետում մոտ 2000 առաջին դասարանցիներ
երկու
ամիս է սպասում են համակարգիչներին։ Մառնեուլիում պետության կողմից
նվիրաբերված «համակրգիչ-բուկիները» դեռ չեն բաժանվել։ Ըստ Մառնեուլիի
կրթական ռեսուրսային կենտրոնի ներկայացուցիչ Իրմա Դավաձեի, նոյեմբերի
վերջին, հավանաբար, առաջին դասարանցիներին կհանձնվեն
համակարգիչները։
Նրա խոսքով, ուշացումը պայմանավորված է մրցույթում առկա
խնդիրներով։
Համակարգիչների հանձնումը Մառնեուլիում ի սկզբանե նախատեսված էր
հոկտեմբերի 25-ին: Ռեսուրսային կենտրոնից պարզաբանել էին, որ առաջին
դասարանցիների հետ միասին համակարգիչներ կստանան նաև նրանց
դասվարները:
«Ցավոք, «համակարգիչները» չհաջողվեց բաժանել, մրցույթը ձգձգվում է։
Առաջին խմբաքանակը դուրս է բերվել և բաշխվել համեմատաբար փոքր
կոնտինգենտի ռեսուրս կենտրոններին: Դրանք մեզ կհասնեն ամենաուշը մինչև
հոկտեմբերի 25-ը և նրանց դասվարները նույնպես նոութբուքեր կստանան։
Օրինակ՝ բաժանվել է Թեթրիծղարոյի քաղաքապետարանին, քանի որ նրանք
ունեին ընդամենը 270 առաջին դասարանցի»։
Մի քանի տարի է, ինչ առաջին դասարանցիներին պետությունը համակարգիչներ
է նվիրում։
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան