Մառնեուլիում 2000 առաջին դասարանցի, մոտ երկու ամիս է սպասում են համակարգիչներին

Մառնեուլիի մունիցիպալիտետում մոտ 2000 առաջին դասարանցիներ երկու

ամիս է սպասում են համակարգիչներին։ Մառնեուլիում պետության կողմից նվիրաբերված «համակրգիչ-բուկիները» դեռ չեն բաժանվել։ Ըստ Մառնեուլիի կրթական ռեսուրսային կենտրոնի ներկայացուցիչ Իրմա Դավաձեի, նոյեմբերի վերջին, հավանաբար, առաջին դասարանցիներին կհանձնվեն համակարգիչները։

Նրա խոսքով, ուշացումը պայմանավորված է մրցույթում առկա խնդիրներով։

Համակարգիչների հանձնումը Մառնեուլիում ի սկզբանե նախատեսված էր հոկտեմբերի 25-ին: Ռեսուրսային կենտրոնից պարզաբանել էին, որ առաջին դասարանցիների հետ միասին համակարգիչներ կստանան նաև նրանց դասվարները:

«Ցավոք, «համակարգիչները» չհաջողվեց բաժանել, մրցույթը ձգձգվում է։ Առաջին խմբաքանակը դուրս է բերվել և բաշխվել համեմատաբար փոքր կոնտինգենտի ռեսուրս կենտրոններին: Դրանք մեզ կհասնեն ամենաուշը մինչև հոկտեմբերի 25-ը և նրանց դասվարները նույնպես նոութբուքեր կստանան։ Օրինակ՝ բաժանվել է Թեթրիծղարոյի քաղաքապետարանին, քանի որ նրանք ունեին ընդամենը 270 առաջին դասարանցի»։
Մի քանի տարի է, ինչ առաջին դասարանցիներին պետությունը համակարգիչներ է նվիրում։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print