Երրորդ եռամսյակում Վրաստանից արտերկիր կատարվել է 159 219 այցելություն

Այս տարվա երրորդ եռամսյակում Վրաստանից արտերկիր

կատարվել է 159219 այցելություն, ինչը 181%-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, իսկ 77%-ով պակաս՝ 2019թ.-ի երրորդ եռամսյակի համեմատ։

Ըստ geostat-ի տվյալների՝ երրորդ եռամսյակում այցելուների 69%-ը եղել են տղամարդիկ, իսկ 31%-ը՝ իգական սեռի ներկայացուցիչները։ Տարիքային բաշխվածության առումով այցելուների մեծ մասը՝ 49%-ը, պատկանում էր 31-ից 50 տարիքային խմբին։

Վերջին տարիներին Վրաստանից արտերկիր այցելությունների թիվը բաշխվել է հետևյալ կերպ ՝
• 2019 - 2,37 մլն
• 2020թ.- 615 հազ․
• 2021 թվականի առաջին ինն ամիսներին՝ 319,9 հազ.
Նշենք, որ այս տարվա հունվար-սեպտեմբերին Վրաստանից արտերկիր այցելությունների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 41%-ով։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google