Երեք մայր, 12 երեխա և համաճարակ
Փակ մանկապարտեզներ, դպրոցներ, ժամանցի կենտրոններ և երեխաները տանը։ Կորոնավիրուսային համաճարակը արմատապես փոխել է մայրերի կյանքը։ Նրանք պետք է աշխատեն, տնային գործեր անեն, սովորեցնեն, մանկություն, իրենց երեխաների հետ խաղան հասակակիցների պես և հազար ու մի բան էլ անեն: Կորոնան գերուժ էր պահանջում մայրերից բոլոր երկրներում, և Մառնեուլին բացառություն չէ:

Օլգա Էնդելաձեն Մառնեուլիի «Ժողովրդավարական կանանց հասարակության» ղեկավարն է։ Մի քանի տեղ է աշխատում, անընդհատ նախագծեր է գրում, սոցիալապես ակտիվ է և փորձում է լուծել քաղաքապետարանի շատ կարևոր խնդիրներ։ Նա նաև վեց երեխաների մայր է։ Նրանցից երեքը ՝ եռյակ, դպրոցի աշակերտներ են և Օլգան համաճարակի ժամանակ ստիպված էր հարմարվել ուսուցչի դերին բոլոր աշխատանքային կամ ընտանեկան գործերի ֆոնին:



«Կարևոր չէ, թե քանի երեխա ունես։ Բայց երբ երեք երեխա նույն դասարանում է, նույն տարիքի է, նույն դասերը պետք է սովորենք, շատ դժվար է։ Մենք չկարողացանք սովորել վրացական հատվածում, քանի որ անտանելի է երեքի համար նույն նյութը բացատրել կամ օգնել»։
Օլգայի նման, այլ ծնողներ ևս բախվել են խնդիրների , ովքեր ունեն տարբեր մասնագիտություններ կամ աշխատանք, բայց համաճարակը միավորել է: Այդպիսիք են Ծալկայում բնակվող չորս երեխաների մայր Քեթևան Վիբլիանին և Գարդաբանիում բնակվող երկու երեխաների մայր Այնուրա Ալիևան, ով երեխաներ է լույս աշխարհ բերել համաճարակի ժամանակ։
«Մտածում էի, թե ինչպես կլինի մեր հիվանդանոց գնալը , երեխան ծնվելու ժամանակ։ Նախորդ շրջանը շատ նյարդային էր արդեն ամբողջ ընտանիքի համար, երբ ծննդաբերության ժամանակն էր, գիշեր էր, թույլտվություն չունեինք, բայց երբ շտապ անհրաժեշտություն կար, զանգահարեցինք 112 և տեղեկացրինք, որ պետք է գնալ Թբիլիսի։ Ես իմ կյանքում այդպիսի մութ գիշեր չեմ հիշում»,- ասում է Այնուրան։




Երեք մայրեր, որոնց կյանքը որոշ ժամանակ նկարահանել է «Ռադիո Մառնեուլի»-ն, ընդհանուր առմամբ 12 երեխա ունեն։ Վավերագրական ֆիլմում պատմում ենք, թե ինչպես են նրանք հաղթահարում համաճարակային մարտահրավերները, ինչպիսին է նրանց կյանքը մեկուսարանում և ինչ դժվարություններ են ստիպված հաղթահարել իրենց երեխաների հետ։

{{AUDIO}}
Print E-mail
FaceBook Twitter Google