Մառնեուլիի քաղաքապետարանի կողմից գնված ավտոբուսները հավանաբար կժամանեն մարտին

Մառնեուլիի քաղաքապետարանի կողմից գնված

ավտոբուսները հավանաբար կժամանեն մարտին։ ՏԻՄ-ը 2021 թվականի սեպտեմբերի 9-ին հինգ տրանսպորտի գնման համար 1`498`500 լարիի մրցույթ է հայտարարել։

Մրցույթին մասնակցել է միայն GT Group-ը, որը քաղաքապետարանին առաջարկել է ավտոբուսներ գնել 1`498`500 լարիով։ Տեղի քաղաքապետարանն արդեն պայմանագիր է կնքել ընկերության հետ։

Մառնեուլիի քաղաքապետարանից հայտնել են, որ ավտոբուսների տեղափոխման վերջնաժամկետը պայմանագրի ստորագրումից չորս ամիս է։ Մոտավոր ժամանակահատվածը մարտ ամիսն է։

Մրցութային փաստաթղթերի համաձայն՝ բոլոր հինգ ավտոբուսները հարմարեցված են լինելու հաշմանդամություն ունեցող անձանց համար։

«Ավտոբուսի աջ կողմում արտաքին դուռ պետք է լինի։ Երկու դռներն էլ պետք է ունենան կրկնակի թեւեր։ Դռները պետք է ապահով կողպված լինեն: Հետևի դռան մոտ պետք է լինի հաշմանդամների համար հարմարեցված մեխանիկական թեքահարթակ։ Յուրաքանչյուր դուռ պետք է աշխատի վարորդի խցիկում՝ անկախ առնվազն երկու առանձին կոճակներից։ Բոլոր դռների համար պետք է լինեն առանձին ցուցիչներ»,- ասվում է փաստաթղթում։

Քաղաքապետարանը նախորդ տարի նույնպես ավտոբուսներ է գնել և տեղական բյուջեից հատկացրել է 1 մլն 311 հազար լարի։ Տրանսպորտը նախատեսված է 25 ուղևորի համար։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google