Մառնեուլիի N4 մանկապարտեզում կորոնավիրուսով վարակվել է վեց աշխատակից

Մառնեուլիի N4 մանկապարտեզի 6

աշխատակիցներ վարակվել են կորոնավիրուսով, ինչի արդյունքում դադարեցվել է մանկապարտեզում դաստիարակության գործընթացը։

Մանկապարտեզը երկու շաբաթով փակ է լինելու։ Այս մասին տեղեկատվությունը «Ռադիո Մառնեուլիին» հաստատել է մանկապարտեզների միության ղեկավար Զաուր Քարամովը։

«Մառնեուլիի N4 մանկապարտեզում ուսուցչուհիներից մեկի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս, ինչօ պատճառով մի խումբ փակվել է։ Երեկ մանկապարտեզի տնօրինությունից տեղեկացանք, որ ևս 5 մարդ վարակվել է վիրուսով։ Ընդհանուր առմամբ վարակվել է նշված մանկապարտեզի 6 աշխատակից։ Այդ պատճառով մենք երկու շաբաթով փակեցինք մանկապարտեզը։ Միևնույն ժամանակ, կարանտինում է նաև Շահումյանի մանկապարտեզը։ Այստեղ նույնպես վիրուս է հայտնաբերվել մանկապարտեզի ղեկավարության, բուժքրոջ և խոհարարի մոտ»,- ասել է Զաուր Քարիմովը։

Քարամովի խոսքով, այս փուլում իրավիճակը բարելավվել է քաղաքապետարանի մյուս մանկապարտեզներում ՝ կորոնավիրուսի տարածման առումով։

«Մառնեուլիի քաղաքապետարանի մյուս մանկապարտեզներում իրավիճակը վերահսկելի է։ Կովիդի անալիզ ենք անում երկու շաբաթը մեկ։ Որքան գիտեմ, թեստերն արդեն անցկացվում են շաբաթը մեկ անգամ։ Մանկապարտեզի բոլոր աշխատակիցներից արդեն վերցվել է ՊՇՌ անալիզ»։

Նշենք, որ Մառնեուլիում ընդհանուր առմամբ կա 14 մանկապարտեզ։ Մառնեուլիի N1 և Կիզիլաջլոյի մանկապարտեզներում դեռևս դաստիարակչական գործընթացը չի ընթանում, քանի որ դեռ ընթանում են վերանորոգման/վերականգնողական աշխատանքներ։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան


 

Print E-mail
FaceBook Twitter Google