Մառնեուլիի քաղաքապետարանի սակրեբուլոն
դեկտեմբերի 1-ին արտահերթ նիստ է նշանակել, որտեղ նախատեսում է
հաստատել 2022թ. բյուջեն։ Տեղեկությունը օրենսդիրը հրապարակել է
Facebook-ում։ Ինչպես ասել է Սակրեբուլոյի աշխատակազմի ղեկավար Նինո
Բերիձեն, բյուջեում էական դիտողություններ չեն եղել։ Ընդամենը չորս
տեսակի առաջարկ կար։
«Սակրեբուլոն քաղաքապետին դիտողություն չի ուղարկել և ներկայացված
նախագծով օրենքը մեզ լիազորություն է տալիս այն հաստատելու»։
Հանդիպումը տեղի կունենա քաղաքապետարանի նիստերի մեծ դահլիճում ժամը
12:00-ին։
Նշենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեկտեմբերի 3-ին՝ ժամը
12:00-ին, գումարել է 2021 թվականի հոկտեմբերի 2-ի ընտրությունների
արդյունքում ընտրված համայնքների ավագանիների առաջին նիստերը։ Ըստ
այդմ՝ դեկտեմբերի 3-ին կդադարեցվեն 2017 թվականի գումարման
ավագանիների լիազորությունները։ Ավելի վաղ նրանցից ոմանց հաջողվել էր
հաստատել 2022թ բյուջեն։
Լուսանկարը վերցված է Ռադիո Մառնեուլիի արխիվից
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյա