Ազգային վիճակագրական ծառայության նախնական
գնահատականներով՝ 2021 թվականի հոկտեմբերին, նախորդ տարվա նույն
ժամանակահատվածի համեմատ, ՀՆԱ-ի իրական աճը կազմել է 6,9 տոկոս,
մինչդեռ 2021 թվականի առաջին տասն ամիսների միջինը կազմել է 10,5
տոկոս։
Ըստ Geostat-ի տվյալների՝ 2021 թվականի հոկտեմբերին, նախորդ տարվա
նույն ժամանակահատվածի համեմատ, աճ է նկատվել այնպիսի ոլորտներում,
ինչպիսիք են՝ արտադրությունը, տրանսպորտը և պահեստավորումը, արվեստը,
ժամանցն ու հանգիստը, էլեկտրաէներգիան, գազը, գոլորշին և օդորակումը,
ֆինանսական և ապահովագրական գործունեությունը, հյուրանոցներ և
ռեստորաններ, առևտուր:
Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ շինարարության ոլորտում
նվազման միտում է նկատվել։
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան