Մառնեուլիի երկու հիվանդանոցներում բուժվում է ընդհանուր 62 կորոնավարակակիր

Մառնեուլիի մունիցիպալիտետի երկու հիվանդանոցներում

բուժվում է 62 կորոնավարակակիր։ «Ռադիո Մառնեուլիի» հետ զրույցում Մառնեուլիի «Ավերսի» կլինիկայի մենեջեր Մանանա Կապանաձեն ասել է, որ այս փուլում բուժհաստատությունում բուժվում է 33 հիվանդ։

«Նրանք միջին ծանրության հիվանդներ են։ Նրանցից 20-ը վերակենդանացման բաժանմունքում են, 13-ը՝ թերապևտիկ բաժանմունքում», - ասում է Մանանա Կապանաձեն։

Ըստ «Ավերսի»-ի մենեջերի՝ վերջին մեկ շաբաթվա ընթացքում բուժհաստատությունում մահացել է երկու կորոնավարակակիր։ Մառնեուլիի «Ջեո Հոսպիտալ»-ի բազմապրոֆիլ բժշկական կենտրոնում վերջին շաբաթվա ընթացքում մահացել է ևս մեկ հիվանդ։

Ըստ Մառնեուլիի «Ջեո Հոսպիտալ»-ի կլինիկական տնօրեն Թաթա Շենգելայայի, կլինիկայում ներկայումս բուժվում են 29 կովիդ-հիվանդներ, որոնցից 10-ը վերակենդանացման բաժանմունքում են, իսկ 19-ը՝ թերապևտիկ բաժանմունքներում:

Դեկտեմբերի 14-ի դրությամբ Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսի 3988 հաստատված դեպք։ Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 49 մարդ։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google