Պաատա Իմնաձեն պարզաբանել է, թե երբ նոր շտամը կսկսի շրջանառվել Վրաստանում

Վրաստանը երկրի վրա է, և, հետևաբար, այն, ինչ կա

երկրի վրա, վաղ թե ուշ կլինի նաև Վրաստանում։ Առաջիկա 1 ամիսը, հավանաբար, կլինի այն ժամանակահատվածը, երբ Վրաստանում կսկսի շրջանառվել «Օմիկրոն» շտամը,- ասել է Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Պաատա Իմնաձեն։

Ըստ Իմնաձեի, ուսումնասիրությունները հաստատում են, որ Pfizer-ի բուստեր չափաբաժինները պաշտպանական հզորություն ունեն մոտ 75%, ինչը, նրա գնահատմամբ, բավականին արդյունավետ է «օմիկրոն» շտամի դեմ։

Ինչ վերաբերում է «Օմիկրոնի» դեմ չինական պատվաստանյութերի արդյունավետությանը, Իմնաձեն բացատրում է, որ այս փուլում չինական պատվաստանյութերի վերաբերյալ հետազոտություններ չկան։

Նրա խոսքով, կանոնակարգն անփոփոխ է, որը նախատեսում է անձի ակտիվ դիմակի օգտագործումն ու պատվաստումը։
«Վրաստանը երկրի վրա է, և, հետևաբար, այն, ինչ կա երկրի վրա, վաղ թե ուշ կլինի նաև Վրաստանում։ Հաջորդ 1 ամիսը հավանաբար կլինի այն ժամանակահատվածը, երբ այս վիրուսը կսկսի շրջանառվել Վրաստանում։

Վերջին ուսումնասիրությունները հրապարակվել են երեկ, Astrazeneca պատվաստանյութի երկու չափաբաժին և Pfizer-ի 1 չափաբաժին ունեն մոտ 71% պաշտպանություն, մինչդեռ Pfizer պատվաստանյութի 3 չափաբաժինները ունեն մոտ 75% պաշտպանություն:

Ցավոք սրտի, չինական պատվաստանյութերի վերաբերյալ դեռևս հետազոտություն չի հրապարակվել, ուստի չենք կարող ձեզ ճշգրիտ թվեր տալ, այսինքն՝ 3 պատվաստանյութ սկզբունքորեն բավականին արդյունավետ կերպով պաշտպանում է «օմիկրոնից»։ Առաջարկությունները մնում են նույնը։ Եթե մենք ուզում ենք պաշտպանվել վարակից, հիվանդություններից, դա պատվաստումն է»,- ասել է Պաատա Իմնաձեն։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google