Վրաստանում «Օմիկրոն»-ի դեպքեր են հաստատվել

Վրաստանում հաստատվել է «Օմիկրոն» կորոնավիրուսի

նոր շտամի երկու դեպք։ Այս մասին առցանց ճեպազրույցում ասել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն։

«Մենք ուսումնասիրել ենք մոտ մեկ տասնյակ դեպք, բայց պարզվել է, որ դա եղել է «Դելտա» և «Դելտա+», և երկու դեպքում հաստատվել է «Օմիկրոնի» դեպք։ Երկուսն էլ Վրաստանի քաղաքացիներ են, ովքեր ունեցել են ճանապարհորդության պատմություն ՝ ԱՄՆ և Մերձավոր Արևելք, մասնավորապես Դուբայը, երկուսն էլ մեկուսացված են, հետաքննվում է 26 կոնտակտ»,- ասել է Գամկրելիձեն։


«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան


 

Print E-mail
FaceBook Twitter Google