Հանրային առողջապահության փորձագետ, պրոֆեսոր
Գիորգի Փխակաձեն սոցցանցում գրում է կորոնավիրուսի նոր շտամի՝
«Օմիկրոն»-ի մասին։
«Օմիկրոնը»-ը Վրաստանում է, այն գերիշխող կլինի մինչև հունվարի
կեսերը: Առողջապահության կառավարումը այժմ չի կարող փոխվել»,- գրել է
Գիորգի Փխակաձեն: Նրա խոսքով՝ առողջապահության ոլորտում կառավարման
փոփոխությունն այժմ շատ վտանգավոր է լինելու երկրի համար։
Աստրազենեկայի արդյունավետության մասին չենք խոսում …
Ես նույնիսկ չեմ ուզում մտածել Վրաստանում օմիկրոնի ակտիվ տարածման և
հունվարին սպասվող արդյունքների մասին, պետք է սկսել
նախապատրաստությունները հենց հիմա։ Իմ անձնական կարծիքով, Վրաստանի
առողջապահության նախարարը պետք է մնա իր պաշտոնում առնվազն մինչև ամառ
և տրվի «Քարտ-բլանշ»-ին, որպեսզի պատրաստի ու ղեկավարի երկիրը այս
դժվարին ժամանակահատվածում։
Գալիս է ցունամին։ Ես ձեզ զգուշացրել եմ…»,- գրում է Գիորգի
Փխակաձեն։
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ Մարգարիտա Միսկարյան