«Օմիկրոնը» Վրաստանում է.. Ցունամին գալիս է․ Գիորգի Փխակաձե

Հանրային առողջապահության փորձագետ, պրոֆեսոր

Գիորգի Փխակաձեն սոցցանցում գրում է կորոնավիրուսի նոր շտամի՝ «Օմիկրոն»-ի մասին։

«Օմիկրոնը»-ը Վրաստանում է, այն գերիշխող կլինի մինչև հունվարի կեսերը: Առողջապահության կառավարումը այժմ չի կարող փոխվել»,- գրել է Գիորգի Փխակաձեն: Նրա խոսքով՝ առողջապահության ոլորտում կառավարման փոփոխությունն այժմ շատ վտանգավոր է լինելու երկրի համար։
Աստրազենեկայի արդյունավետության մասին չենք խոսում …

Ես նույնիսկ չեմ ուզում մտածել Վրաստանում օմիկրոնի ակտիվ տարածման և հունվարին սպասվող արդյունքների մասին, պետք է սկսել

նախապատրաստությունները հենց հիմա։ Իմ անձնական կարծիքով, Վրաստանի առողջապահության նախարարը պետք է մնա իր պաշտոնում առնվազն մինչև ամառ և տրվի «Քարտ-բլանշ»-ին, որպեսզի պատրաստի ու ղեկավարի երկիրը այս դժվարին ժամանակահատվածում։
Գալիս է ցունամին։ Ես ձեզ զգուշացրել եմ…»,- գրում է Գիորգի Փխակաձեն։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ Մարգարիտա Միսկարյան

 

Print