Վրաստանում այսօր սպասվում են տեղումներ
, տեղ-տեղ առատ տեղումները հիմնականում ձյան տեսքով են։ Այս մասին
տեղեկությունը տարածում է Շրջակա միջավայրի ազգային
գործակալությունը։
Ըստ նրանց՝ դեկտեմբերի 22-23-ը կդիտվի ուժեղ քամի, լեռնային և
բարձրլեռնային շրջաններում սպասվում է ձնահյուսի վտանգ, մառախուղ և
բուք։ Ծովում կդիտվի 3-4 բալ ուժգնությամբ փոթորիկ։
Ճանապարհների առանձին հատվածներում երթևեկությունը կսահմանափակվի։
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան