Վրաստանի որոշ շրջաններում այսօր առատ ձյուն է սպասվում

Վրաստանում այսօր սպասվում են տեղումներ

, տեղ-տեղ առատ տեղումները հիմնականում ձյան տեսքով են։ Այս մասին տեղեկությունը տարածում է Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը։

Ըստ նրանց՝ դեկտեմբերի 22-23-ը կդիտվի ուժեղ քամի, լեռնային և բարձրլեռնային շրջաններում սպասվում է ձնահյուսի վտանգ, մառախուղ և բուք։ Ծովում կդիտվի 3-4 բալ ուժգնությամբ փոթորիկ։

Ճանապարհների առանձին հատվածներում երթևեկությունը կսահմանափակվի։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print