Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը
սոցցանցում տեղեկատվություն է տարածում Վրաստանում հաստատված Օմիկրոն
շտամի դեպքերի մասին։
NCDC -ն քաղաքացիներին հորդորում է պատվաստվել և պահպանել
կանոնակարգերը։
Վրաստանում օմիկրոն-ի երկու դեպք է գրանցվել։ Վրաստանի քաղաքացիները,
որոնց մոտ հաստատվել է COVID-19-ի նոր շտամը, ճանապարհորդության
պատմություն ունեն Միացյալ Նահանգներ և Մերձավոր Արևելք մեկնելու։
նրանց շփումները հետաքննվում են: Նրանք թեթև վարակակիրներ են և
գտնվում են ինքնամեկուսացման մեջ։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝
դեկտեմբերի 19-ի դրությամբ «Օմիկրոն»-ի հաստատված դեպքերը գրանցվել են
ավելի քան 90 երկրներում։
Հիշեցնենք, որ վիրուսի դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցը մնում է
պատվաստումը, հեռավորությունը և դիմակի օգտագործումը։
«Վիրուսով վարակվելու վտանգը ավելի է նվազում, եթե տրվում է խթանող
դոզան», - ասվում է հայտարարության մեջ:
Տեղեկացնենք, որ այսօր Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի
«Օմիկրոն» նոր շտամի 2 դեպք։
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան