Հիվանդությունների վերահսկման կենտրոնը տեղեկատվություն է հրապարակում օմիկրոն-ի մասին

Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը

սոցցանցում տեղեկատվություն է տարածում Վրաստանում հաստատված Օմիկրոն շտամի դեպքերի մասին։
NCDC -ն քաղաքացիներին հորդորում է պատվաստվել և պահպանել կանոնակարգերը։

Վրաստանում օմիկրոն-ի երկու դեպք է գրանցվել։ Վրաստանի քաղաքացիները, որոնց մոտ հաստատվել է COVID-19-ի նոր շտամը, ճանապարհորդության պատմություն ունեն Միացյալ Նահանգներ և Մերձավոր Արևելք մեկնելու։ նրանց շփումները հետաքննվում են: Նրանք թեթև վարակակիրներ են և գտնվում են ինքնամեկուսացման մեջ։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ դեկտեմբերի 19-ի դրությամբ «Օմիկրոն»-ի հաստատված դեպքերը գրանցվել են ավելի քան 90 երկրներում։

Հիշեցնենք, որ վիրուսի դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցը մնում է պատվաստումը, հեռավորությունը և դիմակի օգտագործումը։
«Վիրուսով վարակվելու վտանգը ավելի է նվազում, եթե տրվում է խթանող դոզան», - ասվում է հայտարարության մեջ:
Տեղեկացնենք, որ այսօր Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի «Օմիկրոն» նոր շտամի 2 դեպք։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան



 

Print