Դեկտեմբերի 28-ը դպրոցական վերջին օրն է․դպրոցներում ամանորյա արձակուրդների մեկնարկի ամսաթիվը փոխվել է

Կրթության նախարարությունից etaloni.ge-ին

տրամադրված տեղեկատվության համաձայն՝ ամանորյա արձակուրդների մեկնարկային շրջանը փոխվել է և դեկտեմբերի 30-ի փոխարեն կսկսվի դեկտեմբերի 29-ին։

Դպրոցական վերջին օրը աշակերտների համար կլինի դեկտեմբերի 28-ը ՝երեքշաբթի:

Գործակալության տվյալներով՝ երեկ հրամանը ստորագրել է կրթության եւ գիտության նախարարը։ Ամանորյա արձակուրդները կմեկնարկեն դեկտեմբերի 29-ին և կավարտվեն հունվարի 17-ին։ Ձմեռային արձակուրդների երկարաձգման պատճառը հայտնի չէ, նախարարությունը չի պարզաբանել որոշման պատճառը։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google