Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 2164 նոր դեպք, ևս 68 հիվանդ մահացել է

Stopcov.ge-ում հրապարակված տեղեկատվության համաձայն՝

ինտենսիվ թեստավորման շրջանակներում վերջին 24 ժամում ամբողջ երկրում անցկացվել է 43437 թեստավորում, այդ թվում՝ 25020 թեստ՝ անտիգենով և 18417 PCR։
Անցկացված թեստավորման արդյունքում վերջին 24 ժամում հայտնաբերվել է վիրուսով վարակման 2164 նոր դեպք։ Կովիդ-19-ը համաճարակի բռնկումից ի վեր երկրում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 918 641 է։
Ինչ վերաբերում է դրական ցուցանիշին, ապա դեկտեմբերի 22-ի դրությամբ դրականի օրական ցուցանիշը կազմում է 4,98%, վերջին 14 օրվա ընթացքում՝ 6,43% և 7 օրվա ընթացքում՝ 5,94%:
Վերջին 24 ժամում վիրուսից ապաքինվել է 3767 մարդ, ապաքինվածների ընդհանուր թիվը հասել է 873178-ի։
Վերջին 24 ժամում գրանցվել է կորոնավիրուսից մահվան 68 նոր դեպք։ Համաճարակի տարածումից ի վեր վիրուսից մահացել է 13289 մարդ։
Երկրում այսօր հայտնաբերված վարակի 2164 նոր դեպքից՝ 1074 դեպք հաստատվել է Թբիլիսիում, Աջարիայում՝ 149, Իմերեթում՝ 291, Քվեմո Քարթլիում՝ 89, Շիդա Քարթլիում՝ 142, Գուրիայում՝ 79, Սամեգրելո Զեմո Սվանեթիում՝ 113, Կախեթիում ՝ 111, Մցխեթա – Մթիանեթիում ՝70, Սամցխե-Ջավախեթիում ՝26, Ռաչա-Լեչխումի և Քվեմո Սվանեթիում ՝20:
Վարակման ակտիվ դեպքերը 32 148-ն են, որից հիվանդանոցներում բուժվում է 5 327 մարդ, այդ թվում՝ 2 221-ը՝ Թբիլիսիում, 521-ը՝ Աջարիայում, 1 064-ը՝ Իմերեթիայում, այս փուլում կա 1336 ծանր հիվանդ, այդ թվում՝ 558-ը Թբիլիսիում, Աջարիայում ՝ 130, Իմերեթում՝ 390, արհեստական շնչառության ներքո կա 309 մարդ, որից Թբիլիսիում՝ 168, Աջարիայում՝ 34, Իմերեթում՝ 35, կլինիկական հյուրանոցներում տեղավորված է 1009 մարդ, որից 639-ը՝ Թբիլիսիում, 243-ը՝ Աջարիայում։ Տանը վիրուսով բուժում է անցնում 25812 մարդ։
Կարանտինային գոտիներում է գտնվում 34 մարդ, որից 33-ը՝ Թբիլիսիում, 1-ը՝ Աջարիայում։
Ընդհանուր առմամբ՝ 2020 թվականի հոկտեմբերի 6-ից սույն թվականի դեկտեմբերի 22-ը պետական սահմանից կարանտինային գոտիներ է տեղափոխվել 25298 մարդ։
Այս փուլում ինքնամեկուսացման մեջ է 33 993 մարդ։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google