Համակարգող խորհրդի որոշմամբ Վրաստանում ոչ աշխատանքային օրեր են սահմանվել

Վրաստանում հունվարի 1-ից 10-ը ոչ

աշխատանքային օրեր են հայտարարվել։
Որոշումն ընդունվել է Համակարգող խորհրդի նիստում։
«Դպրոցական արձակուրդները դեկտեմբերի 29-ից հունվարի 17-ն են, խորհուրդը որոշել է հունվարի 1-ից հունվարի 10-ն ընկած ժամանակահատվածը հայտարարել ոչ աշխատանքային, դա վերաբերում է պետական հիմնարկներին, իսկ մասնավոր հատվածը կարող է ինքնուրույն որոշել և այդ ժամանակահատվածը հայտարարել ոչ աշխատանքային »,-ասել է Գիորգի Ղիբրաձեն։
Նա ասել է, որ այս փուլում այլ սահմանափակումներ չեն սահմանվել։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան


 

Print E-mail
FaceBook Twitter Google