Մառնեուլիի 2022 թվականի ամանորյա եղևնու լույսերը կվառվեն դեկտեմբերի 22-ին

Մառնեուլիի տոնածառի լույսերը նախատեսված է

վառել վաղը՝ դեկտեմբերի 22-ին։ Մառնեուլիի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի բաժնից «Ռադիո Մառնեուլի»-ին հայտնել են, որ տոնածառի լույսերի վառման արարողությունը սկսվելու է ժամը 18:00-ին և կտևի մոտ մեկ ժամ։

«Երեխաների համար շոու է կազմակերպվելու։ Անիմատորները հոգ կտանեն փոքրիկների զվարճանքի մասին, և մենք կունենանք Ձմեռ պապ, որը կբաժանի քաղցրավենիքները»,- մեզ հետ զրույցում ասաց քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Դավիթ Չիկաձեն։
Չիկաձեի խոսքով, դեռ հայտնի չէ, թե երբ կանցկացվի ամանորյա մեծ համերգը Մառնեուլիում։

Մառնեուլիի մունիցիպալիտետի տեղական ինքնակառավարումը տոնածառի լուսավորության հետ կապված անիմատորների ծառայությունների համար 800 լարիի պարզեցված գնում է կատարել ՍՊԸ «Ուրախ օր»-ի հետ։

Մառնեուլիի քաղաքապետարանը 2019 թվականին 14400 լարիով տոնածառ է գնել և ամեն նոր տարի այն զարդարում են տարբեր ձևով։ Մառնեուլիի քաղաքապետարանը 2022 թվականի կապակցությամբ հայտարարել է 195 հազար լարիի մրցույթ՝ քաղաքի փողոցների լուսավորության համար։ Մայիսի 26-ի փողոցը, շատրվանը, Արդարադատության տնից կամուրջ, կամուրջը, Ռուսթավելի փողոցը, շուկայի հրապարակը, քաղաքապետարանի շենքը, Ռուսթավելի փողոցի վերջին հատվածը, Վիսոլ գազալցակայանից մինչև «Ավերսի» կլինիկա և մշակութային կենտրոնի տարածքը կլուսավորվեն տարբեր տեսակի լուսավորություններով։


«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան


 

Print E-mail
FaceBook Twitter Google