Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 2739 նոր դեպք, ևս 52 հիվանդ մահացել է
Stopcov.ge-ում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ ինտենսիվ թեստավորման շրջանակում վերջին 24 ժամում ամբողջ երկրում անցկացվել է 45153 թեստավորում, այդ թվում՝ 28160 թեստ՝ անտիգենով և 16993 PCR թեստով։

Թեստավորման արդյունքում վերջին 24 ժամում հայտնաբերվել է վիրուսային վարակի 2739 նոր հաստատված դեպք։ Covid-19-ը համաճարակի բռնկումից ի վեր երկրում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 916477 է։

Ինչ վերաբերում է դրական ցուցանիշին, ապա դեկտեմբերի 21-ի դրությամբ դրականի օրական ցուցանիշը կազմում է 6.07%, վերջին 14 օրվա ընթացքում՝ 6.58%, իսկ 7 օրվա ընթացքում՝ 6.19%:

Վերջին 24 ժամում վիրուսից ապաքինվել է 3072 մարդ, ապաքինվածների ընդհանուր թիվը հասել է 869411-ի։

Վերջին 24 ժամում գրանցվել է կորոնավիրուսից մահվան 52 նոր դեպք։ Համաճարակի տարածումից ի վեր վիրուսից մահացել է 13221 մարդ։
Երկրում այսօր հայտնաբերված վարակի 2739 նոր դեպքից՝ 1246 դեպք՝ Թբիլիսիում, Աջարիայում՝ 204, Իմերեթում՝ 437, Քվեմո Քարթլիում՝ 120, Շիդա Քարթլիում՝ 174, Գուրիայում՝ 99, Սամեգրելո Զեմո Սվանեթիում՝ 184, Կախեթիում ՝147, Մցխեթա- Մթիանեթիում ՝66, Սամցխե-Ջավախեթիում ՝ 50, Ռաչա-Լեչխումի և Քվեմո Սվանեթիում ՝12:

Վարակման ակտիվ դեպքերը 33819-ն են, որոնցից 5488-ը բուժվում է հիվանդանոցներում, որից 2237-ը՝ Թբիլիսիի հիվանդանոցներում, 544-ը՝ Աջարիայում, 1105-ը՝ Իմերեթիայում, այս փուլում ծանր հիվանդ է 1350 մարդ, որից 555-ը՝ Թբիլիսիում, Աջարիայում ՝129, Իմերեթում՝ 398։ Արհեստական շնչառության ներքո կա 313 մարդ, որից Թբիլիսիում՝ 169, Աջարիայում՝ 33, Իմերեթում՝ 35, կլինիկական հյուրանոցներում տեղավորված է 1001 մարդ, որից 629-ը՝ Թբիլիսիում, 247-ը՝ Աջարիայում։ Տանը վիրուսի բուժման կուրս է անցնում 27 330 մարդ։

Կարանտինային գոտիներում է գտնվում 35 մարդ, որից 34-ը՝ Թբիլիսիում, 1-ը՝ Աջարիայում։
Ընդհանուր առմամբ, 2020 թվականի հոկտեմբերի 6-ից, սույն թվականի դեկտեմբերի 21-ը պետական սահմանից կարանտինային գոտիներ է տեղափոխվել 25298 մարդ։
Այս փուլում ինքնամեկուսացման մեջ է գտնվում 34430 մարդ։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան



Print E-mail
FaceBook Twitter Google