Վերանորոգման ենթակա աղբամանները Մառնեուլի կբերվեն Ամանորից հետո

Մառնեուլիում՝ Ռուսթավելի փողոցում, աղբամանների

մի մասը տարվել է վերանորոգման։ «Ռադիո Մառնեուլի»-ի հետ զրույցում ՍՊԸ «Սուփթա Մառնեուլի»-ի տնօրեն Լերի Մումլաձեն ասել է, որ աղբամանների մի մասը վնասվել է, ինչի պատճառով անհրաժեշտություն է առաջացել վերանորոգել։

«Որոշ աղբամանների ներսում դույլեր չկան, որոշները ջարդվել են։ Կվերանորոգվի, և հավանաբար Ամանորից հետո կվերադարձվի քաղաք։ Ընդհանուր առմամբ 30 աղբաման է». - ասել է Լերի Մումլաձեն։

«Սուփթա Մառնեուլի»-ի տնօրենի խոսքով, աղբամանները կվերանորոգվեն 2022 թվականի բյուջեով, և դրանք կտեղադրվեն քաղաքում հունվարի 25-ից հետո։
2019 թվականին Մառնեուլիում փոքր աղբամաններ են տեղադրվել։ Քաղաքապետարանը ձեռք է բերել ընդհանուր առմամբ 165 աղբաման, որի համար վճարել է 34000 լարի։ Հենց այս աղբամանների մի մասն է դարձել վերանորոգման ենթակա, որոնք Նոր տարուց հետո կվերադարձվեն քաղաք։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google