Դեկտեմբերի 26-ին Մառնեուլիում տեղի կունենա ամանորյա միջոցառում

Վրաստանի վարչապետի նախաձեռնությամբ ամանորյա

միջոցառումներ կանցկացվեն Վրաստանի բոլոր շրջաններում։ Քվեմո Քարթլիի շրջանի հրապարակած տեղեկատվության համաձայն՝ դեկտեմբերի 26-ից հունվարի 6-ը տարածաշրջանում տեղի կունենան միջոցառումներ ամբողջ մունիցիպալիտետներում, և կպահպանվեն բոլոր կովիդառաջարկությունները։ Դեկտեմբերի 26-ին Մառնեուլիում միջոցառումը կմեկնարկի ժամը 14:00-ին և կավարտվի երեկոյան համերգով, որտեղ երգելու են Թիկա Ջամբուրիան, Նինի Կարսելաձեն և «փողոցի տղաները»։
Միջոցառման ժամանակացույցը հետևյալն է ՝
14:00 - 19:00 - Սուրբ Ծննդյան տոնավաճառ
14:00 - 17:00 - Մանկական միջոցառումներ
• մուլտհերոսներ և էլֆեր,
• դեմքի նկարչություն,
• Ֆոտոզոն - լուսանկարներ մուլտհերոսների, էլֆերների հետ,
• Մանկական ստուդիա «Բզիկեբի»
• Ձմեռ պապիկի կողմից քաղցրավենիք / լուսանկար Ձմեռ պապի հետ;
• Իլյուզիոնիստի շոու

14:00 - Միջոցառման բացում , հաղորդավարի ողջույն,
14:05 - 14:45 - Մանկական ստուդիա «Բզիկեբի»
14:45 - 15:00 – Իլյուզիոնիստի շոու
15:00 - 17:00 - Ձմեռ պապ - Ձմեռ պապի մուտք, լուսանկարներ / քաղցրավենիք Ձմեռ պապից,
16:00 - 16:30 - Երգիչներ,
16:30 - 16:55 – Բանախոսներ,
17:00 - 19:00 Համերգ - Թիկա Ջամբուրիա / Նինի Կարսելաձե և «փողոցի տղաներ»,
19:00 – Հրավառություն։
Մառնեուլիից հետո միջոցառումները կանցկացվեն Թեթրիծղարոյում, Ծալկայում, Գարդաբանիում, Ռուսթավիում, Դմանիսում և Բոլնիսիում։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google