Stopcov.ge-ում հրապարակված տեղեկատվության համաձայն՝
ինտենսիվ թեստավորման շրջանակներում վերջին 24 ժամվա ընթացքում ամբողջ
երկրում անցկացվել է 19701 թեստավորում, այդ թվում՝ 12838 թեստ՝
անտիգենով և 6863 PCR թեստով։
Անցկացված թեստավորման արդյունքում վերջին 24 ժամում հայտնաբերվել է
վիրուսային վարակի 986 նոր հաստատված դեպք։ Երկրում Covid-19
համաճարակի տարածումից ի վեր հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 925
354 է։
Ինչ վերաբերում է դրական ցուցանիշին, ապա դեկտեմբերի 26-ի դրությամբ
դրականի օրականը կազմում է 5,0%, վերջին 14 օրվա ընթացքում՝ 5,86% և 7
օրվա ընթացքում՝ 5,13%:
Վերջին 24 ժամում վիրուսից ապաքինվել է 3193 մարդ, ապաքինվածների
ընդհանուր թիվը հասել է 885056-ի։
Վերջին 24 ժամում գրանցվել է կորոնավիրուսից մահվան 71 նոր դեպք։
Համաճարակի տարածումից ի վեր վիրուսից մահացել է ընդհանուր առմամբ
13,583 մարդ։
Երկրում այսօր հայտնաբերված վարակի 986 նոր դեպքից՝ 542 դեպք
հայտնաբերվել է Թբիլիսիում, Աջարիայում՝ 95, Իմերեթում՝ 118, Քվեմո
Քարթլիում՝ 30, Շիդա Քարթլիում՝ 30, Գուրիայում՝ 25, Սամեգրելո Զեմո
Սվանեթիում՝ 54, Կախեթիում ՝ 52, Մցխեթա-Մթիանեթիում ՝ 20,
Սամցխե-Ջավախեթիում ՝15, Ռաչա-Լեչխումի և Քվեմո Սվանեթիում ՝5:
Վարակման ակտիվ դեպքերը 26689-ն են, որոնցից 5070-ը բուժվում է
հիվանդանոցներում, որից 2142-ը՝ Թբիլիսիում, 519-ը՝ Աջարիայում,
970-ը՝ Իմերեթիայում, այս փուլում ծանր հիվանդ է 1269 մարդ, որից
560-ը՝ Թբիլիսիում, Աջարիայում ՝ 127, Իմերեթում՝ 334։ Արհեստական
շնչառության ներքո կա 294 մարդ, որից Թբիլիսիում՝ 162, Աջարիայում՝
35, Իմերեթում՝ 30, կլինիկական հյուրանոցներում է գտնվում 903 մարդ,
որից 558-ը՝ Թբիլիսիում, 243-ը՝ Աջարիայում։ Տանը վիրուսից բուժման
կուրս է անցնում 20716 մարդ։
Կարանտինային գոտիներում է գտնվում 43 մարդ, որից 43-ը՝ Թբիլիսիում,
0-ը՝ Աջարիայում։
2020 թվականի հոկտեմբերի 6-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 26-ը
պետական սահմանից կարանտինային գոտիներ է տեղափոխվել ընդհանուր առմամբ
25299 մարդ։
Այս փուլում ինքնամեկուսացման մեջ է գտնվում 31854 մարդ։
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան