Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 986 նոր դեպք, ևս 71 հիվանդ մահացել է

Stopcov.ge-ում հրապարակված տեղեկատվության համաձայն՝

ինտենսիվ թեստավորման շրջանակներում վերջին 24 ժամվա ընթացքում ամբողջ երկրում անցկացվել է 19701 թեստավորում, այդ թվում՝ 12838 թեստ՝ անտիգենով և 6863 PCR թեստով։

Անցկացված թեստավորման արդյունքում վերջին 24 ժամում հայտնաբերվել է վիրուսային վարակի 986 նոր հաստատված դեպք։ Երկրում Covid-19 համաճարակի տարածումից ի վեր հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 925 354 է։

Ինչ վերաբերում է դրական ցուցանիշին, ապա դեկտեմբերի 26-ի դրությամբ դրականի օրականը կազմում է 5,0%, վերջին 14 օրվա ընթացքում՝ 5,86% և 7 օրվա ընթացքում՝ 5,13%:

Վերջին 24 ժամում վիրուսից ապաքինվել է 3193 մարդ, ապաքինվածների ընդհանուր թիվը հասել է 885056-ի։

Վերջին 24 ժամում գրանցվել է կորոնավիրուսից մահվան 71 նոր դեպք։ Համաճարակի տարածումից ի վեր վիրուսից մահացել է ընդհանուր առմամբ 13,583 մարդ։

Երկրում այսօր հայտնաբերված վարակի 986 նոր դեպքից՝ 542 դեպք հայտնաբերվել է Թբիլիսիում, Աջարիայում՝ 95, Իմերեթում՝ 118, Քվեմո Քարթլիում՝ 30, Շիդա Քարթլիում՝ 30, Գուրիայում՝ 25, Սամեգրելո Զեմո Սվանեթիում՝ 54, Կախեթիում ՝ 52, Մցխեթա-Մթիանեթիում ՝ 20, Սամցխե-Ջավախեթիում ՝15, Ռաչա-Լեչխումի և Քվեմո Սվանեթիում ՝5:

Վարակման ակտիվ դեպքերը 26689-ն են, որոնցից 5070-ը բուժվում է հիվանդանոցներում, որից 2142-ը՝ Թբիլիսիում, 519-ը՝ Աջարիայում, 970-ը՝ Իմերեթիայում, այս փուլում ծանր հիվանդ է 1269 մարդ, որից 560-ը՝ Թբիլիսիում, Աջարիայում ՝ 127, Իմերեթում՝ 334։ Արհեստական շնչառության ներքո կա 294 մարդ, որից Թբիլիսիում՝ 162, Աջարիայում՝ 35, Իմերեթում՝ 30, կլինիկական հյուրանոցներում է գտնվում 903 մարդ, որից 558-ը՝ Թբիլիսիում, 243-ը՝ Աջարիայում։ Տանը վիրուսից բուժման կուրս է անցնում 20716 մարդ։

Կարանտինային գոտիներում է գտնվում 43 մարդ, որից 43-ը՝ Թբիլիսիում, 0-ը՝ Աջարիայում։
2020 թվականի հոկտեմբերի 6-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 26-ը պետական սահմանից կարանտինային գոտիներ է տեղափոխվել ընդհանուր առմամբ 25299 մարդ։

Այս փուլում ինքնամեկուսացման մեջ է գտնվում 31854 մարդ։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան


 

Print