Ու՞մ չի վերաբերում հունվարի մեկ շաբաթյա արձակուրդները

Հունվարի 1-ից հունվարի 10-ն ընկած ժամանակահատվածը

հայտարարված է արձակուրդ՝ համապատասխան որոշումը համակարգող խորհուրդը կայացրել է դեկտեմբերի 22-ին։

Խորհրդի որոշումը կտարածվի պետական հիմնարկների վրա, իսկ մասնավոր կառույցները, ըստ կառավարության, կարող են իրենք որոշում կայացնել։
Հունվար ամսին արձակուրդներ հայտարարելու վերաբերյալ կառավարության որոշումն արդեն կայացվել է։ Ինչպես նշված է հրամանագրում, 2022 թվականի հունվարի 3-ից հունվարի 6-ը և հունվարի 8-9-ը վարչական մարմինների աշխատողների համար սահմանվել են արձակուրդային օրեր։

«Վարչական մարմինը սահմանում է իրեն/իր համակարգին ենթակա ծառայությունները/ծառայողները, որոնց նկատմամբ սույն հրամանը չի տարածվում, եթե նրանց գործառույթների կատարումը անհետաձգելի անհրաժեշտություն է համաճարակաբանական իրավիճակի կառավարման, պետական իշխանության իրականացման և հասարակության բնականոն գործունեությունը։

Սույն որոշումը չի տարածվում Ազգային բանկի կողմից վերահսկվող անձանց նկատմամբ ֆինանսական պարտավորությունների, ինչպես նաև «Պետական գնումների մասին» օրենքով նախատեսված պետական գնումների հետ կապված գործունեության վրա, այդ թվում՝ գնումների և պետական գնումների վեճերի լուծման խորհրդի գործունեության վրա»,- ասվում է բանաձեւում։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google