«Օմիկրոն» շտամի պատճառով ամբողջ աշխարհում չեղարկվել է ավելի քան 2500 չվերթ
Աշխարհում ավելի քան 2500 չվերթ չեղարկվել է կորոնավիրուսի նոր տեսակի
՝ օմիկրոնի տարածման պատճառով։ Report.ge-ի փոխանցմամբ՝ տեղեկությունը տարածում է FlightAware պորտալը։

Ըստ նրանց ՝ երեքշաբթի օրը չեղարկվել է 2531 չվերթ, որից 865-ը՝ ներքին չվերթ դեպի ԱՄՆ կամ հակառակ ուղղությամբ։
Չեղարկումների քանակով առաջատար են չինական China Eastern և Air China ավիաընկերությունները։ Չեղարկված թռիչքների ավելի քան մեկ երրորդը բաժին է ընկնում նրանց։

Ավիաընկերությունները հայտնում են, որ շատ աշխատակիցներ չեն կարողացել աշխատանքի գալ, քանի որ ունեցել են հաստատված կորոնավիրուս կամ շփվել են վարակված մարդկանց հետ։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Հարավային Աֆրիկայում հայտնաբերված կորոնավիրուսի նոր տարբերակն անվանել է «օմիկրոն»: «Օմիկրոնը»-ը հունական այբուբենի (Ο) 15-րդ տառն է:

Բրիտանացի գիտնականները COVID-ի նոր վտանգավոր շտամ են հայտնաբերել։ Այն ավելի վտանգավոր է, քան նախորդ շտամները և դիմացկուն է պատվաստանյութերին: Փորձագետները կարծում են, որ Բոտսվանայում COVID-ի նոր տարբերակ է հայտնվել: Այն պարունակում է 32 մուտացիա։
Կորոնավիրուսի B1.1.529 նոր շտամն ի սկզբանե հայտնաբերվել է աֆրիկյան վեց երկրներում՝ Հարավային Աֆրիկայում, Բոտսվանայում, Էսվատինում, Լեսոտոյում, Նամիբիայում և Զիմբաբվեում:

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան
წყარო: report.ge
Print E-mail
FaceBook Twitter Google