Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 2514 նոր դեպք, ապաքինվել է 2711 մարդ
Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 2514 նոր դեպք։
Այս մասին տեղեկատվությունը վերջերս թարմացվել է կառավարության հատուկ stopcov.ge կայքում։
Վերջին 24 ժամում հանրապետությունում ապաքինվել է 2711 մարդ։ Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 61 հիվանդ։
Վերջին 24 ժամվա ընթացքում հանրապետությունում կատարվել է 46059 թեստավորում, որից 26700-ը՝ արագ հակագենային, իսկ 19359-ը՝ ՊՇՌ թեստով։
Հանրապետությունում կորոնավիրուսի հայտնաբերման ցուցանիշներն են՝ օրական՝ 5,46%, վերջին 14 օրը՝ 5,65%,
վերջին յոթ օրը՝ 5,09%։
Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսային վարակի 930 544 դեպք, որից 890 733-ն ապաքինվել է, 13 707-ը մահացել է։
Ընդհանուր առմամբ կատարվել է 2 495 435 պատվաստում, օրական ՝ 11 720։
Կարանտինային ռեժիմում գտնվում է 42 մարդ, հիվանդանոցում հսկողության տակ է 4794-ը, կլինիկական հյուրանոցում՝ 858։
Միաժամանակ, դեկտեմբերի 28-ի դրությամբ Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 2676 նոր դեպք, ապաքինվել է 2966, մահացել՝ 63 պացիենտ։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան
წყარო: პირველი არხი
Print E-mail
FaceBook Twitter Google