Պատվաստումների խրախուսման ակցիան կշարունակվի հունվարին ևս և պատվաստումների դեպքում 200 լարի կստանան 50 տարեկանից բարձր քաղաքացիները
Համակարգող խորհրդի այսօրվա որոշմամբ՝ 200 լարիով պատվաստումների խթանման ակցիան կշարունակվի հունվարին ևս։
Միջգերատեսչական համակարգող խորհրդի օպերատիվ շտաբի պետ Գիորգի Ղիբրաձեի խոսքով՝ տարիքային շեմը կիջեցվի և 60 տարեկանի փոխարեն պատվաստման դեպքում 50-ից սկսած քաղաքացիները կստանան 200 լարի։

«Որոշման համաձայն՝ հունվարին ևս կշարունակվի խրախուսման ծրագիրը, որը 60 տարեկանից բարձր անձանց համար նախատեսում էր 200 լարի։ Դա նույնպես նորություն է, տարիքային շեմը կիջեցվի մինչև 50 տարեկան։ Այդպիսի որոշում է ընդունել այսօր Համակարգող խորհուրդը։ Բյուջեից հատկացվում է բավականաչափ գումար, որը կբավականացնի 200 լարիի խրախուսանք պատվաստված 50 տարեկանից բարձր բոլոր անձանց։ Առայժմ այս միջոցառումը երկարաձգվել է հունվար ամսվա համար ևս»,- ասել է Ղիբրաձեն։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան


წყარო: ინტერპრესნიუსი
Print