Առողջապահության համակարգը պատրաստ է դիմակայել նոր շտամներին և մարտահրավերներին․Նախարար
Առողջապահության նախարար Զուրաբ Ազարաշվիլին ասում է, որ համակարգը պատրաստ է դիմակայել ցանկացած մարտահրավերի, այդ թվում՝ կորոնավիրուսի նոր տեսակի։

Ինչպես նշել է նա, հիվանդների մոտ «օմիկրոնի» ընթացքը մեղմ է, և չնայած դեպքերի աճին, հոսպիտալացման մակարդակը չի աճել, իսկ մահացությունը նվազել է։

«Օմիկրոնի մինչև 1000 լաբորատոր հաստատված դեպք կա, դրական կողմն այն է, որ օմիկրոնի ընթացքը բավականին մեղմ է, վարակների ավելացման պատճառով էապես չեն ավելացրել հոսպիտալացումները, նվազել է նաև մահացության թիվը։ Կարելի է ասել, որ եթե հիվանդացությունը զգալիորեն ավելանա «Առողջապահական համակարգը լիովին մոբիլիզացված է և պատրաստ է դիմակայել ցանկացած մարտահրավերի: Մենք տեղում ունենք դեղամիջոցներ՝ տարբեր փուլերում վարակվածներին բուժելու համար: Մենք նաև պատվիրել ենք և մի քանի շաբաթից կունենանք ֆայզերի և մերկի արտադրության դեղամիջոցներ, որոնք բավականին արդյունավետ են»,- ասել է Զուրաբ Ազարաշվիլին։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան


Աղբյուր ՝  report.ge
Print