2022 թվականին Մառնեուլիում հայտնաբերված կորոնավիրուսային դեպքերը
Հունվարի 1-ից Մառնեուլիի մունիցիպալիտետում գրանցվել է կորոնավիրուսի 27 դրական դեպք։ Այդ մասին «Ռադիո «Մառնեուլի»-ին հայտնել են Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության կենտրոնից, նույն տվյալներով՝ կենտրոնի կողմից հսկողության տակ գտնվող հիվանդներից մեկը մահացել է։

«Վերջին 10 օրվա ընթացքում ունենք մեկ մահ, բացահայտվել է նաև 27 դրական դեպք։ Մենք ունենք այս վիճակագրությունը՝ ըստ մեր կողմից վերահսկվող հիվանդների»,- ասել են առողջապահության կենտրոնից։

Ինչպես մեզ հայտնեց Մառնեուլիի հիվանդությունների վերահսկման կենտրոնի ներկայացուցիչը, Մառնեուլիում պատվաստման գործընթացն ակտիվորեն ընթանում է և հունվարի 1-ից մինչ օրս պատվաստվել է 1500 մարդ։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան


Print E-mail
FaceBook Twitter Google