Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 5486 նոր դեպք, ապաքինվել է 2893 պացիենտ
Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 5486 նոր դեպք։ Այդ մասին տեղեկություն է տարածում Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը։

Վերջին 24 ժամում հանրապետությունում ապաքինվել է 2893 մարդ։ Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 46 հիվանդ։

Բացի այդ, վերջին 24 ժամվա ընթացքում երկրում անցկացվել է 57546 թեստավորում, այդ թվում՝ 39284 արագ հակագենային թեստ և 18262 ՝ ՊՇՌ։

Հանրապետությունում կորոնավիրուսի հայտնաբերման ցուցանիշներն են՝ օրական՝ 9,53%, վերջին 14 օրը՝ 8,1%, վերջին 7 օրը՝ 9,63%։

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսային վարակի 968 313 դեպք, որից 916 421-ն ապաքինվել է, 14 264-ը՝ մահացել։

Ընդհանուր առմամբ կատարվել է 2 565 599 պատվաստում, օրական ՝ 10 881 պատվաստում։

Կարանտինում է գտնվում 69 մարդ, հիվանդանոցային հսկողության տակ՝ 4431, կլինիկական հյուրանոցում՝ 1801։

Միաժամանակ, հունվարի 10-ի դրությամբ Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 2953 նոր դեպք, ապաքինվել է 1085 պացիենտ, մահացել՝ 31-ը։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան


Print E-mail
FaceBook Twitter Google