Ի՞նչ է ցույց տվել Վրաստանում «Օմիկրոնի» դեպքերի ուսումնասիրությունը
Այս փուլում Վրաստանում լաբորատոր հաստատվել է «Օմիկրոն»-ի 951 դեպք։ Այդ մասին Ամիրան Գամկրելիձեն հայտարարել է Համակարգող խորհրդի նիստից հետո կայացած ճեպազրույցում։

Նրա խոսքով, մասնագետները մանրամասն ուսումնասիրել են դրանցից 621-ը։

«Նրանց միջին տարիքը 32,9 տարեկան է։ Այսինքն՝ հիմնականում երիտասարդներ են։ Նրանցից 71-ը մինչեւ 18 տարեկան էին։ Մինչև 5 տարեկան 13 երեխա է եղել, որից 3-ը՝ մինչև 6 ամսական։ Դեպքերի 83%-ը գրանցվել է Վրաստանի քաղաքացիների մոտ։

Այս 621 դեպքից անհրաժեշտ է դարձել 11 հոգու հոսպիտալացում։ Նրանցից 7-ն արդեն դուրս են գրվել, իսկ 4-ը մնում են կլինիկաներում։ Նրանցից ոչ ոքի ինտենսիվ թերապիա և վերակենդանացում անհրաշեժտ չի եղել
»,- ասել է Ամիրան Գամկրելիձեն։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

Աղբյուր ՝ report.ge
Print E-mail
FaceBook Twitter Google