Այս փուլում Վրաստանում լաբորատոր հաստատվել է «Օմիկրոն»-ի 951 դեպք։
Այդ մասին Ամիրան Գամկրելիձեն հայտարարել է Համակարգող խորհրդի նիստից
հետո կայացած ճեպազրույցում։
Նրա խոսքով, մասնագետները մանրամասն ուսումնասիրել են դրանցից
621-ը։
«
Նրանց միջին տարիքը 32,9 տարեկան է։ Այսինքն՝ հիմնականում
երիտասարդներ են։ Նրանցից 71-ը մինչեւ 18 տարեկան էին։ Մինչև 5
տարեկան 13 երեխա է եղել, որից 3-ը՝ մինչև 6 ամսական։ Դեպքերի 83%-ը
գրանցվել է Վրաստանի քաղաքացիների մոտ։
Այս 621 դեպքից անհրաժեշտ է դարձել 11 հոգու հոսպիտալացում։ Նրանցից
7-ն արդեն դուրս են գրվել, իսկ 4-ը մնում են կլինիկաներում։ Նրանցից
ոչ ոքի ինտենսիվ թերապիա և վերակենդանացում անհրաշեժտ չի
եղել»,- ասել է Ամիրան Գամկրելիձեն։
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան