Արդյո՞ք նախատեսվում է հետաձգել ուսումնական գործընթացը. Թամար Գաբունիայի հայտարարությունը

Կորոնավիրուսով վարակվածների թվի աճի ֆոնին ուսումնական գործընթացի ժամկետների վերանայում չի նախատեսվում

,- այս մասին ասել է առողջապահության փոխնախարարը, համակարգող խորհրդի նիստից հետո կայացած ճեպազրույցում։

«Առայժմ Հիվանդությունների վերահսկման կենտրոնը ուսումնական գործընթացի հետաձգման վերաբերյալ առաջարկություններ չի արել։ Այսինքն՝ ամեն ինչ կիրականացվի այնպես, ինչպես նախատեսված է։ Եթե անհրաժեշտություն առաջանա, իհարկե, խորհուրդը կանրադառնա այս հարցին»,- պարզաբանել է Գաբունիան։

Հանրակրթական դպրոցներում ուսուցումը կվերսկսվի հունվարի 17-ից։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

Աղբյուր ՝ report.ge

 

Print