Հնարավոր է փետրվարի սկզբին հասնենեք գագաթնակետի օրական 60 հազար դեպքով․ Գամկղրելիձե
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկղրելիձեի խոսքով,
կանխատեսման ինստիտուտի հաշվարկով, որի վրա հիմնված է կենտրոնը, կարող է երկրում վիրուսը հասնել իր գագաթնակետին փետրվարի առաջին տասնօրյակում՝ օրական մինչև 60000 դեպքով, որից մոտ 20-30%-ը կհայտնաբերվի լաբորատորիայում։

«Ավելացել է թեժ գծերի զանգերը, և դա սպասելի է, քանի որ այս դեպքերի մեծ մասը (օմիկրոնի) համեմատաբար հարթ են ընթանում «դելտայի» համամեատ։
Ըստ կանխատեսման ինստիտուտի, որի վրա մենք հիմնվում ենք , վերջին տվյալներով մենք կարող ենք գագաթնակետին հասնել ինչ-որ տեղ փետրվարի առաջին տասնօրյակում, և օրական կարող է լինել մինչև 60 հազար դեպք, որից մոտ 20-30%-ը կհայտնաբերվի լաբորատոր պայմաններում, կամ կարող ենք ունենալ օրական մինչև 10- 15 հազար դեպք
»,- ասել է Գամկղրելիձեն։

Նրա խոսքով, «Օմիկրոնի» դեպքում հոսպիտալացման ցուցանիշը տատանվում է 5-10% սահմաններում, իսկ «Դելտայի» դեպքում՝ մինչեւ 20%։

Գամկղրելիձեն ասում է, որ երկրում «Դելտայի» դեպքում  հոսպիտալացման ցուցանիշը  17-18% է եղել,  և այն ավելի ագրեսիվ ու խիստ էր, ուստի Գամկրելիձեն կարծում է, որ «Օմիկրոն»-ի տարածման դեպքում հոսպիտալացման պահանջարկը, ամենայն հավանականությամբ կնվազի։



«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան


Աղբյուր ՝  პუბლიკა
Print E-mail
FaceBook Twitter Google