12 օրվա ընթացքում Մառնեուլիի երկու կլինիկայում մահացել է երեք կովիդ-վարակակիր
Մառնեուլիի մունիցիպալիտետի երկու կլինիկաներում բուժվում է
կորոնավիրուսով վարակված 29 հիվանդ,
վերջին 12 օրվա ընթացքում երեք մարդ մահացել է։ Ըստ «Ջեո
Հոսպիտալ»-ի կլինիկական տնօրեն Տատա Շենգելայայի ՝
կորոնավիրուսով վարակվածների թիվը նվազել է։ Նրա խոսքով, այս պահին
բուժհաստատությունում ընդհանուր առմամբ բուժվում է յոթ հիվանդ, իսկ
հունվարի 1-ից մինչ օրս 1 մարդ է մահացել։
«Ընդհանուր առմամբ, դեպքերի թիվը նվազել է, հունվարի 1-ից
մինչ օրս մեր կլինիկայում գրանցվել է 15 դրական դեպք և 1 մահ։ Այս
փուլում ընդհանուր առմամբ հաստատությունում բուժվում է յոթ հիվանդ,
որոնցից երեքը՝ վերակենդանացման, 4-ը՝ թերապևտիկ
բաժանմունքում», - ասել է Շենգելայան։
Հունվարին Մառնեուլիի «Ավերսի» կլինիկայում հաստատվել է 21 դեպք։
Այսօրվա տվյալներով՝ բուժհաստատությունում գտնվում է 22 հիվանդ։
«Հունվարի 1-ից ունենք ընդհանուր 21 հաստատված դեպք և երկու
մահ։ Այսօրվա դրությամբ բուժման կուրս է անցնում 22 մարդ, որից 13-ը
վերակենդանացման, 9-ը՝ թերապևտիկ բաժանմունքի»,- հայտնել են
«Ավերսի» կլինիկայից։
Նշված կլինիկաները չեն կարող հաստատել՝ արդյոք մահացած հիվանդները
Մառնեուլիի բնակիչներ են, քանի որ բուժհաստատություններում բուժվում
են նաև այլ մունիցիպալիտետների բնակիչներ։
Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 5596 նոր դեպք, 47-ը մահացել է,
2946-ը՝ առողջացել։
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան