Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 5326 նոր դեպք, ապաքինվել է 3044 պացիենտ
Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 5326 նոր դեպք։
Այս մասին տեղեկատվությունը թարմացվել է կառավարության հատուկ կայքում ՝ stopcov.ge։

Վերջին 24 ժամում հանրապետությունում ապաքինվել է 3044 մարդ։ Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 48 հիվանդ։

Բացի այդ, վերջին 24 ժամում հանրապետությունում անցկացվել է 55474 թեստավորում, որից 32029-ը՝ արագ հակագենային թեստով, 23445-ը՝ ՊՇՌ։

Երկրում կորոնավիրուսի հայտնաբերման ցուցանիշներն են՝ օրական՝ 9,6%, վերջին 14 օրը՝ 8,86%, վերջին յոթ օրը՝ 9,91%։

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսային վարակի 979235 դեպք, որից 922411-ն ապաքինվել է, 14359-ը՝ մահացել։

Ընդհանուր առմամբ կատարվել է 2,588,299 պատվաստում, օրական ՝ 9700-ը:

Կարանտինային ռեժիմում է 75 մարդ, հիվանդանոցում հսկողության տակ է 4436-ը , կլինիկական հյուրանոցում՝ 2075-ը։

Միաժամանակ, հունվարի 12-ի դրությամբ Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 5596 նոր դեպք, ապաքինվել է 2946 պացիենտ, մահացել՝ 47-ը։







«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան
Աղբյուր ՝  პირველი არხი
Print