Սեզոնային գրիպի դեմ պատվաստանյութը հասանելի է Մառնեուլիի երկու կլինիկաներում
Սեզոնային գրիպը երկրում սկսվում է նոյեմբերին և ավարտվում մայիսի առաջին կեսին, այս մասին «Ռադիո Մառնեուլի»-ին ասել է Մառնեուլիի հիվանդությունների վերահսկման և առողջության կենտրոնի ղեկավար Էթեր Լափերաձեն։ Նրա խոսքով, առանց լաբորատոր հետազոտությունների հնարավոր չէ տարբերակել օմիկրոնը սեզոնային գրիպից։
Լափերաձեն կոչ է արել բնակչությանը հետևել առաջարկություններին և ասել, որ գրիպի դեմ պատվաստանյութը դեռ հնարավոր է ստանալ Մառնեուլիի երկու ամբուլատորիաներում։

«Մառնեուլիի երկու պոլիկլինիկաներում դեռ գործում են սեզոնային գրիպի պատվաստումները, դրանք Մեդիքսի և Ջեո  Հոսպիտալի ամբուլատորիաներն են, ուստի ցանկացողները կարող են պատվաստանյութ ստանալ, որն ունի չորս բաղադրիչ և մասամբ պաշտպանում է մարդկանց կորոնավիրուսից, ես նաև ուզում եմ կոչ անել բնակչությանը կրել դիմակ և զերծ մնալ հասարակական տարածքներում գտնվելուց»,- ասել է Հիվանդությունների վերահսկման կենտրոնի ղեկավարը։

Գրիպի պատվաստանյութը մարդուն պաշտպանում է գրիպի վիրուսի միայն երեք ագրեսիվ տեսակներից, որոնք հաճախ բարդանում են բրոնխիտով, թոքաբորբով, օտիտով և այլն:

Սեզոնային գրիպի պատվաստանյութը պետք է տրվի 6 ամսականից բարձր բոլոր մարդկանց։


«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան


Print