Stopcov.ge-ում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ ինտենսիվ
թեստավորման շրջանակում վերջին 24 ժամում ամբողջ երկրում անցկացվել է
35082 թեստավորում, այդ թվում՝ 20608 թեստ՝ անտիգենով և 14474 PCR։
Թեստավորման արդյունքում վերջին 24 ժամում հայտնաբերվել է
վարակի 7947 նոր հաստատված դեպք։ Covid-19-ը համաճարակի բռնկումից ի
վեր երկրում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 1 059 392 է։
Ինչ վերաբերում է դրական ցուցանիշին, ապա հունվարի 23-ի դրությամբ
դրականի օրական դրույքաչափը կազմում է 22,65%, վերջին 14 օրվա
ընթացքում՝ 13,08% և 7 օրվա ընթացքում՝ 16,61%:
Վերջին 24 ժամում վիրուսից ապաքինվել է 5550 մարդ, ապաքինվածների
ընդհանուր թիվը հասել է 967585-ի։
Վերջին 24 ժամում գրանցվել է կորոնավիրուսից մահվան 31 նոր դեպք։
Համաճարակի տարածումից ի վեր վիրուսից մահացել է ընդհանուր առմամբ
14732 մարդ։
Երկրում այսօր հայտնաբերված վարակի 7 947 նոր դեպքից՝ 4 496 դեպք
հայտնաբերվել է Թբիլիսիում, Աջարիայում՝ 1 352, Իմերեթում՝ 857, Քվեմո
Քարթլիում՝ 282, Շիդա Քարթլիում՝ 266, Գուրիայում՝ 100, Սամեգրելո
Զեմո Սվանեթիում ՝ 215, Կախեթիում` 180, Մցխեթա-Մթիանեթիում` 98,
Սամցխե-Ջավախեթիում` 93, Ռաչա-Լեչխումի և Քվեմո Սվանեթիում` 8:
Վարակման ակտիվ դեպքերը 77049-ն են, որից 4618-ը բուժվում է
հիվանդանոցներում, այդ թվում՝ 1949-ը՝ Թբիլիսիում, 651-ը՝ Աջարիայում,
896-ը՝ Իմերեթում։Այս փուլում ծանր հիվանդ է 987 մարդ, որից 385-ը՝
Թբիլիսիում, 137-ը՝ Աջարիայում, Իմերեթիայում՝ 258։ Արհեստական
շնչառության ներքո կա 273 մարդ, որից 139-ը՝ Թբիլիսիում, 55-ը՝
Աջարիայում, 27-ը՝ Իմերեթիայում, կլինիկական հյուրանոցներում է
գտնվում 2061 մարդ, որից 1203-ը՝ Թբիլիսիում, 658-ը՝ Աջարիայում։ Տանը
վիրուսից բուժման կուրս է անցնում 70 370 մարդ։
Կարանտինային գոտիներում է գտնվում 34 մարդ, որից 30-ը՝ Թբիլիսիում,
4-ը՝ Աջարիայում։
2020 թվականի հոկտեմբերի 6-ից մինչև ընթացիկ տարվա հունվարի 23-ը
պետական սահմանից կարանտինային գոտիներ է տեղափոխվել ընդհանուր առմամբ
25299 մարդ։
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝
Մարգարիտա Միսկարյան