Աղբամանները ամանորյա պայթուցիկներից վնասվել են և փոխարինման կարիք ունեն․ «Սուփթա Մառնեուլի»
ՍՊԸ «Սուփթա Մառնեուլին», որը գտնվում է Մառնեուլիի քաղաքապետարանի հաշվեկշռում, նախատեսում է մինչև 2022 թվականը ձեռք բերել նոր աղբամաններ և տեխնիկա։ «Ռադիո Մարնեուլիի» հետ զրույցում կազմակերպության տնօրեն Լերի Մումլաձեն ասել է, որ գնումները պետք է իրականացվեն մրցույթների միջոցով, ուստի այս փուլում հայտնի չէ, թե որքան կծախսվի։

«Երեւի երկու աղբատար մեքենա ենք գնելու, պատրաստվում ենք նաև ձեռք բերել ջրատար, քանի որ քաղաքապետարանը չունի ու պետք է։ Մենք պատրաստվում ենք գնել մեկ վերամբարձ կռունկ «զամբյուղ», քանի որ, ինչպես գիտեք, սպասարկում ենք նաև արտաքին լուսավորություն»։

Լերի Մումլաձեի խոսքով՝ նոր աղբամանների ձեռքբերմանը զուգահեռ «Սուփթա Մառնեուլին» նախատեսում է վերանորոգել նաև վնասված աղբամանները։

«Այս փոքրիկ աղբամանները վնասվել են, քանի որ,  երեխաները Նոր տարվա գիշերը վառում էին պայթուցիկներ ու հազար ու մի բան և ներս էին գցում, որ ավելի մեծ ձայն արձակվի, ինչից շատ աղբամաններ վնասվել են։ Ես կանեմ ամեն ինչ, որպեսզի գտնեմ ընկերություն, որը կպատրաստի այս աղբարկղերից, և մենք, հավանաբար, դա կանենք մեկ-երկու շաբաթից»:

2021 թվականի վերջին Մառնեուլիի Ռուսթավելի փողոցում գտնվող փոքր աղբամանների մի մասը հավաքեցին։ Այս աղբամանները Մառնեուլիի քաղաքապետարանի կողմից ձեռք են բերվել 2019 թվականին։ Տեղական ինքնակառավարումը գնել է ընդհանուր առմամբ 165 աղբաման, որի համար վճարել է 34 հազար լարի։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան


Print