Մառնեուլիի քաղաքապետարանը դեռ չի կատարել հաշմանդամություն ունեցող անձանց տրված երեք խոստումները
2021 թվականի դեկտեմբերի 14-ին Մառնեուլիի հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով խորհուրդը վեցամսյա դադարից հետո առաջին նիստն անցկացրեց և ծրագրեց իրականացնել երեք հարց։ Նոր տարվանից նախատեսվում էր ձեռք բերել տասը միավոր ձայնային ճնշման սարքավորում հաշմանդամություն ունեցող անձանց համար, անվճար երթեւեկել քաղաքային տրանսպորտով եւ ավելացնել օգնությունը 30 լարիով։ Առայժմ ոչ մի հարց չի լուծվել, ոչ էլ հաշմանդամություն ունեցող անձանց բացատրվել են ուշացման պատճառները։

«Ցավալի է, որ Հաշմանդամների խորհուրդը կանոնավոր նիստեր չի վարում։ Մենք վերջին անգամ հանդիպել ենք 2021 թվականի դեկտեմբերին և քննարկել ենք մի շարք հարցեր, որոնց լուծումը պետք է տրվեր հունվարից, բայց չգիտենք, թե ինչու չի արվել։ Մեզ բանավոր խոստանում են, որ այս ամիս կանցկացվի հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով խորհուրդը, և այդ ամենին, հավանաբար, այնտեղ կպատասխանեն»,- ասում է Վրաստանի կույրերի միության, Բոլնիսի, Մառնեուլի և Դմանիսիի միացյալ մասնաճյուղի նախագահ Սուրիկ Չիչյանը։

Մառնեուլիի քաղաքապետարանի առողջապահության, սոցիալական պաշտպանության, երեխաների իրավունքների և աջակցության վարչությունից պարզաբանում են, որ խնդիրը չի դադարեցվել և դեռ քննարկման փուլում է։ Գերատեսչության ղեկավար Դավիթ Արոշիձեն մեզ հետ զրույցում ասաց, որ թեմաները հետաձգվել են ընթացակարգային խնդիրների պատճառով։ Կարծում է, որ որոշումը կհրապարակվի մարտին։

«Որոշակի տեխնիկական հարցեր կան, քննարկման փուլում են, և եթե քննարկվեն, ամեն ինչ կասենք։ Քաղաքապետարանն ու ավագանին կքննարկեն այս ամենը։ Մարտին պետք է լուծում տրվի»:

Նշենք, որ կտրուկ արտահայտված հաշմանդամություն ունեցող անձինք ստանում են 100 լարի, իսկ զգալիորեն արտահայտված հաշմանդամություն ունեցող անձինք՝ 70 լարի։ Քաղաքապետարանի և սակրեբուլոյի կողմից խնդրի դրական լուծում ստանալու դեպքում ակնկալվում է, որ օգնությունը կավելանա 30 լարիով։



«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

Print E-mail
FaceBook Twitter Google