Օթար Շամուգիան նշանակվել է շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարար

Օթար Շամուգիան նշանակվել է շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարար։ Նրան նախարարի պաշտոնում առաջադրել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

Շամուգիան մինչ այս զբաղեցնում էր Լեւան Դավիթաշվիլիի տեղակալի պաշտոնը։

«Օթարը Սոխումիից տեղահանված է, նա ծնվել է Սոխումում, մեծացել Սոխումում, դպրոցն ավարտել է Սոխումում, ապա ապրել է Զուգդիդի քաղաքում, հետո Թբիլիսիում և իր բարեխիղճ ու ազնիվ աշխատանքով հասել է նախարարություն։ Օթարն այս նախարարությունում աշխատել է 16 տարի։ Նա մանրամասն գիտի, թե ինչ է պետք գյուղատնտեսությանը, շրջակա միջավայրի պաշտպանությանը, և ես հավատում եմ, որ նա հաջողակ նախարար կլինի»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին կառավարության վարչակազմում կայացած ճեպազրույցում։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան
Print