Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 22 444 նոր դեպք, ապաքինվել է 13 245 հիվանդ
Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 22444 նոր դեպք։ Այս մասին տեղեկատվությունը վերջերս թարմացվել է կառավարության հատուկ stopcov.ge կայքում։

Վերջին 24 ժամում հանրապետությունում ապաքինվել է 13245 մարդ։ Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 53 հիվանդ։

Վերջին 24 ժամվա ընթացքում հանրապետությունում կատարվել է 68392 թեստավորում, որից 42943-ը՝ արագ հակագենային թեստով, իսկ 25449-ը՝ ՊՇՌ թեստով։

Երկրում կորոնավիրուսի հայտնաբերման ցուցանիշներն են՝ օրական՝ 32,82%, վերջին 14 օրը՝ 29,93%, վերջին յոթ օրը՝ 32,84%։

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսային վարակի 1 398 059 դեպք, որից 1 154 476-ն ապաքինվել է, 15 404-ը մահացել է։

Ընդհանուր կատարվել է 2,764,352 պատվաստում, որոնցից օրական պատվաստվել է 3454-ը:

Կարանտինային ռեժիմում է գտնվում 41 մարդ, հիվանդանոցում հսկողության տակ է 6085-ը, կլինիկական հյուրանոցում՝ 1858 մարդ։

Միաժամանակ, փետրվարի 9-ի դրությամբ Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 25161 նոր դեպք, ապաքինվել է 16789 պացիենտ, մահացել՝ 51-ը։


«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան


Print E-mail
FaceBook Twitter Google