Ո՞ր դեպքում է հնարավոր անվճար ՊՇՌ թեստ հանձնել

Մառնեուլիի քաղաքապետարանի հիվանդանոցների կորոնավիրուսի թեստավորման կաբինետները լեփ-լեցուն են մարդկանցով։

Կարելի է ասել, որ երկրում կորոնավիրուսի նոր շտամի՝ օմիկրոնի ի հայտ գալուց հետո դեպքերը զգալիորեն աճել են։ Քաղաքացիները կարող են առանց որևէ խնդրի, առանց բժշկի հետ խորհրդակցելու արագ թեստավորում անցնել։

Անվճար PCR թեստը պահանջում է ընտանեկան բժշկի ուղեգիր: «Ռադիո Մառնեուլի»-ի հետ զրույցում Մառնեուլիի «Ջեո Հոսպիտալի» կլինիկական տնօրեն Թաթա Շենգելայան ասաց, որ ընտանեկան բժիշկը, անհրաժեշտության դեպքում, կդադարեցնի ՊՇՌ հետազոտությունը՝ ելնելով հիվանդի ախտանիշներից:

«PCR թեստի համար անհրաժեշտ է խորհրդակցել ընտանեկան բժշկի հետ, արագ թեստավորում է արվում առանց որևէ խնդրի, և եթե բժիշկը հետո որոշի, որ հիվանդը ՊՇՌ հետազոտության կարիք ունի, կարող է դիմել և ուղղորդումից հետո դա անել անվճար։ Ես խոսում եմ լաբորատորիայի մասին։ Առանց դիմելու էլ կարելի է ՊՇՌ թեստ հանձնել, որը վճարովի է։Անվճարի դեպքում սկզբում արագ թեստ է արվում, հետո անհրաժեշտությունից ելնելով ՊՇՌ»,- ասել է Թաթա Շենգելայան։

Կորոնավիրուսի թեստերը հասանելի է Մառնեուլիի հինգ կլինիկաներում։

Նշենք, որ ընտանեկան բժշկի ուղեգիրը չի անրադառնում ուսուցիչների և ռիսկային այլ խմբերի պլանային թեստավորման վրա։

Փետրվարի 10-ի դրությամբ՝ վերջին 24 ժամում հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային վարակի 22444 հաստատված դեպք։ Ապաքինվել է 13245 մարդ, մահացել՝ 53-ը։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print