COVID-19-ով հիվանդների և նրանց հետ շփվածների մեկուսացման և կարանտինի ժամկետները կրճատվում են
COVID-19-ով հիվանդների և նրանց հետ շփվածների մեկուսացման և կարանտինի ժամկետները կրճատվում են։

Ռազմավարական հաստատություններում աշխատող անձանց համար, ինչպիսիք են ՝


  • Բժշկական հաստատություններ
  • Հանրակրթական հաստատություններ
  • Ներքին գործերի, արդարադատության և պաշտպանության նախարարությունների համակարգեր
  • Պետական անվտանգության ծառայություն
  • Վրաստանի դատախազության համակարգը

Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայություն և ֆինանսների նախարարության քննչական ծառայություն;

COVID-19-ի ասիմպտոմատիկ և թեթև ընթացքի դեպքում վերոնշյալ հաստատություններում աշխատող անձանց համար անձնակազմի պակասի դեպքում գործատուի ցանկությամբ մեկուսացումն ավարտվում է վարակի հաստատումից հետո 6-րդ օրը։ Մեկուսացումը ավարտելու համար անհրաժեշտ է թեստի բացասական արդյունքը: Այնուամենայնիվ, ախտանիշների միջև պետք է անցնի առնվազն 24 ժամ: Խստորեն խորհուրդ է տրվում դիմակն օգտագործել մեկուսացման ավարտից հետո հաջորդ 5 օրվա ընթացքում։

Բոլոր մյուս ասիմպտոմատիկ կամ թեթև հիվանդների մեկուսացումն ավարտվում է Covid-19-ի հաստատումից 7 օրացուցային օր հետո։ Այս դեպքում թեստավորում չի պահանջվում: Այնուամենայնիվ, մեղմ ախտանիշների վերացումից հետո պետք է անցնի առնվազն 24 ժամ: Մեկուսացման ավարտից 5 օր հետո դեռ խստորեն խորհուրդ է տրվում դիմակ կրել։

Միջին և ծանր ընթացիկ դեպքերի դեպքում մեկուսացման ժամկետը մնում է անփոփոխ և սահմանվում է 10 օրացուցային օր: Խստորեն խորհուրդ է տրվում դիմակն օգտագործել մեկուսացման ավարտից հետո հաջորդ 5 օրվա ընթացքում։

Մեկուսացումը դադարեցնելու մասին որոշումը կայացնում է հիվանդի ընտանեկան բժիշկը՝ ելնելով հիվանդի առողջական վիճակից։

Կարանտինային ժամկետները կրճատվում են նաև այն անձանց համար, ովքեր շփվել են COVID-19-ով վարակվածի հետ, չպատվաստված են կամ թերի պատվաստված: Այս դեպքում կարանտինային ժամկետը 8 օրվա փոխարեն սահմանվում է 5 օր։ Այնուամենայնիվ, դիմակն օգտագործելու խիստ խորհուրդ է տրվում առաջիկա 6-12 օրվա ընթացքում։ Նույնը վերաբերում է խթանիչ դոզան չունեցող անձանց, եթե պատվաստանյութի երկրորդ դեղաչափից անցել է ավելի քան 90 օր: Այս կարանտինային կանոնները վերաբերում են նաև այն անձանց, ովքեր անցել են Covid վարակի փոխանցման 60-օրյա ժամկետը։

Խնդրում ենք նկատի ունենալ, որ հետևյալ անձիք ենթակա չեն կարանտինի, սակայն նրանց խստորեն խորհուրդ է տրվում դիմակն օգտագործել շփումը դադարեցնելուց հետո հաջորդ 10 օրվա ընթացքում.

Խթանիչ դոզայով պատվաստված անձինք
Լիովին պատվաստված անձինք, պատվաստանյութի երկրորդ չափաբաժինը ստանալուց 14-90 օր հետո
Ինչպես նաև անհատներ՝ կորոնավիրուսով վարակվելուց հետո 60 օրվա ընթացքում
Մեկուսացման և կարանտինի նորացված ժամկետները վերաբերում են նաև մինչև փետրվարի 10-ը վարակվածներին և նրանց կապերին։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

Աղբյուր ՝ ინტერპრესნიუსი
Print