Փետրվարի 13-ը Ռադիոյի համաշխարհային օրն է
Այսօր՝ փետրվարի 13-ին, Ռադիոյի համաշխարհային օրն է, որը հիմնադրվել է 2011 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից։ Ռադիոյի համաշխարհային օրվա սահմանումը հաստատվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 36-րդ գլխավոր կոնֆերանսում՝ Իսպանիայի նախաձեռնությամբ։ Ռադիոյի համաշխարհային օրվա տոնակատարությունը որոշվել է փետրվարի 13-ին, քանի որ 1946 թվականին այս օրը ստեղծվել է ՄԱԿ-ի ռադիոն։

Աշխարհի առաջին կանոնավոր ռադիոհաղորդումը սկսվել է 1921 թվականի նոյեմբերին ԱՄՆ-ի Պիտսբուրգ քաղաքում։ Վրաստանում 1925 թվականի մայիսի 23-ին Թբիլիսիում։

Մառնեուլիում ռադիոկայանի հզորացման և ստեղծման նախաձեռնությունն առաջին անգամ սկսվել է 2006 թվականին, որտեղ ակտիվորեն ներգրավված էին երիտասարդ մառնեուլցի ակտիվիստները, սակայն ռադիոն բախվեց բազմաթիվ մարտահրավերների և խոչընդոտների՝ միշտ փորձելով ստեղծել սեփական, ակտիվ մեդիա տարածք, որն ակտիվ կաշխատի համայնքում։

Ցավոք, քաղաքական ասպեկտներից ելնելով, համայնքային ռադիոն 10 տարի ստիպված է եղել ցրել համայնքում առկա կարծրատիպերն ու առասպելները։ Չնայած բազմաթիվ դժվարություններին, մենք հիմա FM96.9 հաճախականությամբ ենք, սա առաջին ռադիոն է Մառնեուլիում:

Հեշտ չէ մշտապես ապացուցել ձեր դերը հասարակության մեջ, սակայն մեր հիմնական նպատակն է իրազեկել համայնքին և նրանց ներգրավել հասարակական գործունեության մեջ:

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

Print E-mail
FaceBook Twitter Google